Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների նոր փուլը Վիեննայում կանցկացվի այսօր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու կողմի բանագնացների թիմի կազմի փոփոխվելուց հետո Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների առաջին փուլն անցկացվելու է այսօր: Նախ ԱԷՄԳ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունենալու ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի և Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը:

Այս մասին հայտնել է ԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը, որի հաղորդմամբ՝ այդ հանդիպումից հետո մեկնարկելու է սովորական ձևաչափով հանդիպումը: ԱԷՄԳ-ի պատվիրակությունն առաջին անգամ գլխավորում է կազմակերպության փոխտնօրեն Տերո Վարյորանտան, ով հոկտեմբերի 1-ին այդ պաշտոնում փոխարինել է Հերման Նակերտցին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031