Բաժիններ՝

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալությունը: Առաջին անգամ այդ արարողությունն անցկացվել է խորհրդարանի շենքում:

Ավելի վաղ պետության նորընտիր ղեկավարները երդում են տվել երկրի գլխավոր համերգային սրահում` Հեյդար Ալիևի անվան պալատում: Արարողության ժամանակ Ալիևը տվել է երկու երդում: Դրանցից մեկն առնչվել է Ադրբեջանի Սահմանադրությանը, Ալիևը խոստացել է պահպանել այն, պաշտպանել պետության անկախությունը և արժանավայել ծառայել ժողովրդին:

Երկրորդ երդումն առնչվում է Ղուրանին, Ալիևը երդվել է հավատարիմ գտնվել Ադրբեջանի ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին ու ավանդույթներին: Դրանից հետո Ալիևը ծնկի է իջել և համբուրել է պետական դրոշը, ինչից հետո ելույթ է ունեցել:

Այսօր առավոտյան Ադրբեջանի ՍԴ-ը հաստատել էր հոկտեմբերի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն, Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 84.5 տոկոսը: Այս հնգամյա ժամկետը նրա համար կհանդիսանա թվով երրորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031