
Լախդար Բրահիմին սկսում է իր մերձավորարևելյան շրջագայությունը` կապված «Ժնև 2»-ի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին այսօր սկսում է մերձավորարևելյան երկրներում իր շրջագայությունը` կապված «Ժնև 2» միջազգային խաղաղության կոնֆերանսի կազմակերպման հետ:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա մամլո քարտուղար Հավլա Մատարը: Վերջինիս խոսքերով` Բրահիմիի մերձավորարևելյան շրջագայությունը սկսվելու է Եգիպտոսից, դրա շրջանակներում Բրահիմին այցելելու է 10 կամ 11 երկիր, այդ թվում նաև Սիրիա և Իրան:
79-ամյա ալժիրցի դիվանագետ Բրահիմիի մերձավորարևելյան շրջագայությունն ավարտվելու է հոկտեմբերի վերջին: Մատարը հաստատել է, որ «Ժնև 2»-ն ավարտվելու է նոյեմբերի 23-24-ին` ընդգծելով, որ այդ մասին պետք է հայտարարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: