
Հին Թուրքիան այլևս չկա. Ահմեթ Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Քոնյայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան տնտեսական պլանում կախվածություն չունի աշխարհի հետ որևէ երկրից, և որ հին Թուրքիայից ոչինչ չի մնացել: Դավութօղլուի խոսքերով՝ հին Թուրքիան իր սահմաններում պարփակված և ոչ մի խնդրի նկատմամբ հետաքրքրություն չցուցաբերող երկիր էր:
Դավութօղլուն հավելել է, որ երկիրը հաջողություններ է արձանագրել տնտեսության մեջ, և սկսել է արտադրել ռազմական տեխնիկա` տանկ, հրետանի և շուտով ինքնաթիռ: Նա նաև ընդգծել է, որ ավելի վաղ Թուրքիան չի մասնակցել միջազգային խնդիրների լուծմանը, սակայն ներկայումս երկիրը լուրջ ազդեցություն ունի աշխարհում:
Դավութօղլուի խոսքերով՝ եթե նախկինում Թուրքիան մշտապես պաշտպանական դիրք է զբաղեցրել Հայոց ցեղասպանության և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի հարցերում, ապա այսօր Անկարան ունի պրոֆեսիոնալ դիվանագետներ ու քաղաքական գործիչներ: