
Եվրահանձնաժողովը դեկտեմբերին կներկայացնի ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման առաջարկը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը պլանավորում է դեկտեմբերին Եվրախորհրդարանին ներկայացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին առաջարկ: Այս մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Անտոնիո Տայանին:
Վերջինս ընդգծել է, որ բաժանման բազում տարիներից հետո եկել է Ռուսաստանի հետ համաձայնությունն ամրապնդելու ժամանակը, որը ԵՄ-ի համար կբացի վիթխարի հնարավորություններ, իսկ դրա համար անհրաժեշտ է փոխել մուտքի վիզա տրամադրելու կանոնները:
Տայանին Մոսկվան անվանել է եվրոպական քաղաք՝ հավելելով, որ ԵՄ-ը կարող է շատ բան առաջարկել Ռուսաստանի բնակիչներին՝ սկսած զբոսաշրջությունից մինչև քիմիական ու տիեզերական ոլորտների նոու հաու: