
Բյուջետային ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի տնտեսությունը հոկտեմբերի սկզբից կորցրել է 24 միլիարդ դոլար

Business Insider-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի տնտեսությունը 24 միլիարդ դոլար է կորցրել հոկտեմբերի սկզբից պետհիմնարկների աշխատանքների մասնակի դադարեցման պատճառով: Այս մասին են վկայում Standard&Poor’s վարկանիշային գործակալության հաշվարկները:
S&P-ի մասնագետները կարծում են, որ պետհիմնարկների աշխատանքների մասնակի դադարեցումը չորրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի աճի տարեկան տեմպը նվազեցրել է 0.6 տոկոսով՝ մինչև 2 տոկոսից քիչ ավելի մակարդակի վրա: Ավելի վաղ գործակալությունը կանխատեսել էր, որ 4-րդ եռամսյակում ԱՄՆ տնտեսական աճը կկազմի 3 տոկոս:
S&P-ի մասնագետները մտավախություն ունեն, որ փոխառությունների սահմանի բարձրացման շուրջ քննարկումները կարող են Վաշինգտոնում վերսկսվել 2014 թվականի սկզբին, երբ կավարտվի հանրապետականների ու դեմոկրատների միջև ձեռք բերված փոխզիջման գործունեությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ուշ երեկոյան ստորագրել է բյուջեի նախագիծը: