
Ռուսաստանի ՆԳՆ-ն 1 մլն ռուբլով կպարգեւատրի այն քաղաքացուն, ով օգնել է գտնել Եգոր Շչերբակովին սպանած ադրբեջանցուն

Ռուսաստանի ՆԳՆ-ն 1մլն ռուբլով կպարգեւատրի այն քաղաքացուն, ով օգնել է գտնել Եգոր Շչերբակովին սպանած ադրբեջանցի Օրհան Զեյնալովին, հաղորդում է РИА Новости-ին: Բացի այդ, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը հայտարարել է, որ կպարգեւատրվեն Զեյնալովի ձերբակալման հատուկ գործողությունների բոլոր մասնակիցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը ձերբակալել է 1982 թվականին ծնված ադրբեջանցի Օրհան Զեյնալովին, որին կասկածում են մոսկովյան Բիրյուլյովո շրջանում Եգոր Շչերբակովին սպանելու մեջ, ինչը զանգվածային անկարգությունների սկիզբ էր դրել: