Բաժիններ՝

Օդի աղտոտվածությունից ԵՄ-ի կրած տնտեսական վնասը կազմում է տարեկան մինչև 940 միլիարդ եվրո. զեկույց

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրների քաղաքացիների առողջության վրա օդի աղտոտվածության ազդեցությունից բխող տնտեսական վնասը կազմում է տարեկան 330-940 միլիարդ եվրո:

Այդպիսի տվյալներ է այսօր հրապարակել շրջակա միջավայրի հարցերով եվրահանձնակատար Յանեզ Պոտոչնիկը՝ ներկայացնելով օդի որակի մասին Եվրոպական տնտեսական գոտու զեկույցը:

Դրանում նշված է, որ օդի աղտոտվածությունը 2010 թվականին ԵՄ-ում հանգեցրել է ավելի քան 400.000 մահվան վաղաժամ դեպքերի: Յանեզի խոսքերով՝ դա 10 անգամ գերազանցում է ՃՏՊ-ների զոհերի քանակը:

Յանեզն ընդգծել է, որ բնապահպանական խնդիրների լուծման համար Եվրահանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում՝ կրճատելու համար մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը, ինչպես նաև մշակում է միջոցների համալիր՝ երկարատև հեռանկարում օդի աղտոտվածության նվազեցման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս