
Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 39-ամյա Արայիկ Ո.-ն՝ հայտարարելով, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի կահույքի պահեստում ամրանը վնասել է որովայնը:
Հոկտեմբերի 7-ին Արայիկ Ո.-ն ոստիկաններին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 82 հասցեի մոտ, թիվ 65 երթուղու սրահում, միմյանց հրելու համար իր հետ վիճաբանել են երկու անհայտ անձինք, որոնք ձեռքերով հարվածներ են հասցրել իրդեմքին և նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իր որովայնին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Ո.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է նրա ծանոթը՝ 1989 թ. ծնված Վաչիկ Մ.-ն, որը հոկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: