
Բալայանի նամակով փորձում են ուշադրությունը շեղել կարևոր խնդրից

Հրապարակախոս Զորի Բալայանը նամակը Պուտինին չնչին բան է, եթե համեմատենք նրա հետ, ինչ Սերժ Սարգսյանն արեց սեպտեմբերի 3-ին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ասպարեզ» Ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը (լուսանկարում): Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը:
Հարցին, թե ինչո՞ւ է Բալայանը հիմա հանդես գալիս Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու կոչով, Լևոն Բարսեղյանն ասել է, որ ունի վարկած, թե նման բան անել հրապարակախոսին խնդրել են նախագահականից:
«Երևի փորձում են մոռացնել տալ այն խայտառակ խուլիգանությունը, որ խաղաց Սերժ Սարգսյանը՝ երեք ու կես տարի մեկի հետ բանակցելով, հետո՝ մյուսի գիրկը նետվելով: Մտածել են՝ Զորի Բալայանի նամակով կշեղեն ուշադրությունը, մարդկանց ուշք ու միտքը այդ նամակին կդարձվի: Կամ մեկը հուշել է, որ Զորի Բալայանը նոր ճամփորդության փող ստանալու համար մի նման բան պետք է աներ», – ասել է Բարսեղյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: