
Զուրաբ Աբաշիձեն հուսով է Գրիգորի Կարասինի հետ Պրահայում հանդիպել դեկտեմբերի սկզբին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր հույս է հայտնել դեկտեմբերի սկզբին Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպելու մասին:
Աբաշիձեի ու Կարասինի միջև առաջին հանդիպումն անցկացվել է նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, Ժնևում: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին հանդիպել 2-3 ամիս ընդմիջումներով:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՌուսաստանումՎրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով իր հատուկ ներկայացուցիչ է նշանակել 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: