Բաժիններ՝

Գարիկ Մարտիրոսյանը ներողություն է խնդրել Շերի երկրպագուներից

Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ներողություն է խնդրել Շերի երկրպագուներից: «Ինչպես ջրի երկու կաթիլ» հաղորդման ժամանակ երբ մասնակիցներից մեկը կատարել է Շերի Believe երգը, ժյուրիի կազմում գտնվող Գարիկը հայտարարել է, թե Շերին հաջողվել է ոչնչից անել ինչ-որ բան:

Դա հարուցել էր հայկական ծագում ունեցող Շերլին Սարգսյանի երկրպագուների դժգոհությունը: Գարիկը վստահեցրել է, որ չի ցանկացել վիրավորել երգչուհուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս