
Հայտնի են դարձել ֆիզիոլոգիայի ու բժշկության գծով Նոբելյան մրցանակի հաղթողները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆիզիոլոգիայի ու բժշկության գծով 2013 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներ Ջեյմս Ռոտմանին (Ելի համալսարան), Ռենդի Շեքմանին (Բերկլի) և գերմանացի Թոմաս Զյուդորֆին (Սթենֆորդի համալսարան): Նրանք այդ մրցանակին են արժանացել բջջային փոխգործակցությունը կարգավորող մեխանիզմ ստեղծելու համար:
Այս մասին այսօր հայտարարել է Նոբելյան հանձնաժողովը: Նշվում է, որ մրցանակակիրները չեն գտնվել բուքմեյքերների ֆավորիտների թվում: 2012 թվականին էլ ֆիզիոլոգիայի ու բժշկության գծով Նոբելյան մրցանակ են ստացել բրիտանացի Ջոն Գերդոնը և ճապոնացի Սինյա Յամանական՝ փողային բջջիջների հնարավորությունները հետազոտելու համար: