Պուտինն անում է ավելին, քան մենք ակնկալում ենք. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց չի թողնի իրենց առավելագույն կերպ նվաստացնելու հնարավորությունը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե 2008 թվականի օգոստոսյան պատերազմի «հերոս», օդաչու Իվան Նեչաևն ընդգրկվել է առաջին ջահակիրների թվում, որոնք օլիմպիական կրակը տանելու են Սոչիում.

«Ես վստահ եմ, որ այդ ամենն արվում է միտումնավոր, ինչպես որ այն, որ Օլիմպիական խաղերին պատվիրակություններ են ժամանելու Աբխազիայից ու այսպես կոչված Հարավային Օսիայից: Նրանք Օլիմպիական խաղերի հյուրերին էքսկուրսիա կտանեն Աբխազիա, կօգտագործեն Աբխազիայի ենթակառուցվածքը՝ առանց մեր թույլտվության:

Պուտինն անում է ավելին, քան մենք ակնկալում ենք: Նա օգտագործում է Ձմեռային օլիմպիական խաղերը՝ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի գաղափարն առավել հանրաճանաչ դարձնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031