Բաժիններ՝

Էրդողանը դեռ չի կողմնորոշվել առաջիկա նախագահական ընտրությունների հարցում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ չի հստակեցրել առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելու իր մտադրությունը.

«Ես դեռ չեմ կողմնորոշվլ այդ հարցում: (Իշխող) «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ունի սեփական համակարգը, որը հենված է խորհրդակցությունների վրա: Ինչպիսի նպատակ իմ առջև որ դնի իմ կուսակցությունը, ես կձգտեմ կատարել այն»:

Նա հավելել է, որ չի հավատում, թե կարող են բաժանվել իր և նախագահ Աբդուլլահ Գյուլի ճանապարհները:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2014 թվականի օգոստոսին: Այս անգամ նախագահին ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը: Նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես ունի սեփական թեկնածությունը վերստին առաջադրելու իրավունք: Թուրքիայում անցկացված հարցումները վկայել են, որ Գյուլի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան՝ Էրդողանինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս