Բաժիններ՝

Գամբիան հայտարարել է Բրիտանական համագործակցությունից իր դուրս գալու մասին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գամբիայի կառավարությունը երեկ հայտարարել է Ազգերի համագործակցությունից երկրի դուրս գալու մասին: Որոշումն անմիջապես մտել է ուժի մեջ:

Գամբիայի կառավարության հայտարարությունում նշված է, որ երկիրն այսուհետ երբեք չի մտնի որևէ նեոգաղութային կազմակերպության մեջ, որը վկայում է գաղութարարության ընդլայնման մասին:

Բրիտանական համագործակցությունն ափսոսանք է հայտնել Գամբիայի դուրս գալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ միավորմանն անդամակցելը հանդիսանում է դրա մեջ մտած երկրների կառավարությունների կամավոր որոշումը: Գամբիայի կառավարությունը չի հայտնել Համագործակցությունից դուրս գալու պատճառները:

Սակայն Գամբիայի ԱԳՆ-ի չինովնիկն անանունության պայմաններում հայտնել է, որ այդպիսի որոշում ընդունվել է այն բանից հետո, ինչ կառավարությունը մերժել է Համագործակցության նախաձեռնությունը՝ կապված երկրի մայրաքաղաք Բանջուլում Մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի ու ԶԼՄ-ներում գրաքննության դեմ պայքարի գծով հանձնաժողով ստեղծելու հետ:

Գամբիան Բրիտանական կայսրությունից անկախություն է հռչակել և Ազգերի համագործակցության կազմի մեջ է մտել 1965 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս