
Ադբեջանցի զինծառայողը կրակել է իր վրա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողն իրեն ամրակցված զենքից կրակել է իր վրա: Միջադեպը գրանցվել է Շամկիրի զորամիավորման զորամասերից մեկում:
Այստեղ 19-ամյա զինծառայող Նադիր Մագերամօղլու Շաբանովն իր զենքով կրակել է իր վրա: Վիրավոր զինվորին տեղափոխել են հոսպիտալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: