Բաժիններ՝

Այս տարի SOCAR-ը նվազեցրել է «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով նավթի արտահանման ծավալը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR-ը նվազեցրել է «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով նավթի արտահանման ծավալը: Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Դրանում ասվում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նավթի արտահանումը կազմել է 1.328.000 տոննա, ինչը 7.4 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 5-ին հրաման էր ստորագրել «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով նավթի տարանցման վերաբերյալ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 1996 թվականին կնքված պայմանագրի գործունեության դադարեցման մասին: Այն ուժը կորցրած է համարվելու հաջորդ տարվա հունվարի 18-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031