
Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է լուծվել 3-6 ամսվա ընթացքում. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է լուծվել 3-6 ամսվա ընթացքում, սակայն դա կախված կլինի նրանից, թե արդյոք մյուս կողմերը կցուցաբերե՞ն քաղաքական կամք տվյալ ուղղությամբ:
Զարիֆը հավելել է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է արագորեն՝ 3-6 ամսում, լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը:
Սրանից առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են վերացվել մի քանի ամսվա ընթացքում, եթե Թեհրանը գնա համագործակցության իր միջուկային ծրագրի հարցում և ստուգման համար բացի իր միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտները: