
Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է կառավարող կոալիցիան

Ավստրիայում կիրակի կայացած խորհրդարանական ընտորությունների նախնական արդյունքներով հաղթել է կառավարող կենտրոնամետՍոցիալ-դեմոկորատական եւ
Ժողովրդական կուսակցությունների կոալիցիան` պահպանելով խորհրդարանում մեծամասնությունը:
Նախնական պաշտոնական տվյալներով` սոցիալ-դեմոկրատներն ստացել են ձայների 27,1%-ը, ժողովրդական կուսակցությունը` 23,8%-ը: 2008թ. ընտրությունների համեմատ երկու կուսակցությունները միասին կորցրել են 2% :
Խորհրդարան կանցնեն նաեւ Ավստրիական աջ ազգայնական կուսակցությունը` 21,4%, «կանաչները»` 11,5 %, ինչպես նաեւ միլիարդատեր Ֆրանկ Շտրոնահի կուսակցությունը` 5,8 % եւ լիբերալ «Նոր Ավստրիա» կուսակցությունը` 4,8 %: