
ԱՄՆ-ում պահանջում են արգելել Հելոուինի` բեն Լադենին հիշեցնող կոստյումը

ԱՄՆ-ում պահանջում է արգելել Հելոուինի ժամանակ օգտագործվող կոստյումը, որը պատկերում է ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին, հաղորդում է The Daily Mail-ը:
Պարբերականը տեղեկացնում է, որ «Walmart» խանութների ցանցում վաճառվում է «Մորուքավոր տղամարդ» կոչվող կոստյում` չալմայով, ինչը շատ է հիշեցնում բեն Լադենին:
Շատերն արդեն հայտարարել են, որ նման կոստյումները վիրավորում են 9.11-ի զոհերի հիշատակը եւ պահանջում են այն հանել վաճառքից: