
Երևանի փոքր կենտրոնում արդեն ապամոնտաժվել է 13 մեծ ու միջին գովազդային վահանակ (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: Երեկոյան ժամը 23-ից հետո ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել Սայաթ-Նովայի պողոտայի` մինչև Խանջյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Գովազդային մեծ վահանակներ են ապամոնտաժվել նաև Թումանյան փողոցում:
Ընդհանուր առմամբ, ապամոնտաժվել է 13 գովազդային վահանակ:
Երեկոյան ժամն ընտրվել է՝ հաշվի առնելով փողոցների երթևեկի ծանրաբեռնվածությունն ու անվտանգության ապահովումը: Նշենք, որ ապամոնտաժումներն իրականացվում են գովազդային ընկերությունների ուժերով:
Այսօր երեկոյան փոքր կենտրոնում ապամոնտաժման աշխատանքներ կիրականացվեն, և ամբողջությամբ կավարտվի Թումանյան փողոցի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն