
Իրանն ամերիկյան RQ170 ԱԹՍ-ի հիման վրա մշակել է սեփական ԱԹՍ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ամերիկյան RQ170 անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հիման վրա մշակել է սեփական ԱԹՍ: Այս մասին երեկ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի փոխհրամանատար, գեներալ Հոսեին Սալամին:
Վերջինիս խոսքերով՝ ԱԹՍ-ի շնորհանդեսը տեղի է ունենալու մոտ ժամանակներս: Գեներալը հավելել է, որ, RQ170 ԱԹՍ-ից բացի, մոտ ապագայում կհայտարարվի Իրանի նաև այլ նվաճումների մասին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերին Իրանը գերեվարել էր Աֆղանստանից երկրի օդային տիրույթ ներխուժած ամերիկյան ժամանակակից RQ170 ԱԹՍ-ը: