
ՀՀ բնակչության գնողունակությունը շարունակում է նվազել

ՀՀ կառավարությունը, մի քանի անգամ մերժելով ընդդիմադիր ուժերի առաջարկները, վերջապես հուլիսի 1-ից բարձրացրեց նվազագույն աշխատավարձը՝ 35 հազարից հասցնելով 45 հազար դրամի: Արդյունքում հուլիսին հունիսի համեմատ միջին անվանական աշխատավարձն էլ աճ արձանագրեց՝ 7.1%-ով, բայց տարօրինակ կերպով այդ աճը օգոստոսին անհետացել է և օգոստոսին հուլիսի համեմատ միջին անվանական աշխատավարձը նվազել է 5%-ով: Միաժամանակ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, սպառողական գներն աճել են 0.3%-ով:
Կյանքի որակը վատացել է նաև այս տարվա 8 ամիսների միջին ցուցանիշը դիտարկելիս. սպառողական ապրանքները թանկացել են 5.3%-ով, իսկ միջին անվանական աշխատավարձն ավելացել է ընդամենը 3.7%-ով: