
Վերջին 10 տարում Թուրքիայում իրականացված տնտեսական բարեփոխումները հանգեցրել են երկրի հզորացմանը. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայում իրականացված տնտեսական բարեփոխումները հանգեցրել են երկրի հզորացմանը:
Գյուլի խոսքերով՝ Թուրքիային սպասում է էլ ավելի մեծ տնտեսական աճ: Գյուլից առաջ էլ Էրդողանն էր հայտարարել, որ ներկա դրությամբ Թուրքիայում ազգային եկամուտը կազմում է ավելի քան մեկ տրիլիոն լիրա, ինչը երկրի տնտեսական հզորության ցուցիչ է:
Էրդողանն ընդգծել էր, որ Թուրքիան մշակել է տնտեսության զարգացման մի շարք նախագծեր՝ կապված 2023, 2053 և 2071 թվականների հետ:
Հիշեցնենք, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության ղեկին է եկել 2002 թվականի նոյեմբերին: