Այսօր Պրահայում տեղի կունենա Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Պրահայում հանդիպելու են Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են այսպես կոչված սահմաններին ռուս սահմանապահների առաջխաղացման հարցը: Աբաշիձեն իր զարմանքն է հայտնել, որ Կարասինի հետ իր հանդիպումից առաջ ստեղծվել է նման իրավիճակ:

Աբաշիձեի խոսքերով՝ Կարասինի հետ քննարկելու է նաև Վրաստանի հանդեպ գործող վիզային ռեժիմը Ռուսաստանի կողմից մեղմացնելու հարցը: Կարասինը կանխատեսել է, որ մինչև տարեվերջ Վրաստանից Ռուսաստան կարտահանվի 100 միլիոն դոլարի գյուղմթերք:

Աբաշիձեն ու Կարասինը քննարկելու են նաև հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո համագործակցության հեռանկարները:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսաստանին մեղադրել է վերջին շրջանում Վրաստանից 400 հեկտար հող խլելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս