Որքան շատ զիջումներ անես Ռուսաստանին, այնքան նա շատ բան կխլի քեզնից. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Վրաստանի Ցխինվալ շրջանում (Հարավային Օսիա) օկուպացիոն գծի երկայնքով (Դիցի գյուղի մոտ) առաջացած իրավիճակը՝ հայտարարել ով, որ Ռուսաստանի հանդեպ ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը միայն վնաս է պատճառում Վրաստանին.
«Վերջին մի քանի շաբաթվա ու ամսվա ընթացքում ռուս զավթիչները յուրացրել են ավելի քան 400 հեկտար տարածք: Եթե այդ տարածքում լինեին խնձորի այգիներ, ապա դրանք կարող էին ամբողջովին ապահովել Վրաստանի ողջ բնակչության կարիքները:
Այսինքն, մեզանից այդ վիթխարի տարածքը խլել են այնպես, որ ոչ ոք չի հասկացել դա: Դա հանդիսանում է մեր ասածի ուղիղ հաստատումը, որ որքան շատ զիջումներ անես Ռուսաստանին, այնքան նա շատ բան կխլի քեզնից: Երկրի վարչապետը խաթարում է Վրաստանի միջազգային իմիջը:
Եթե Վրաստանը հրաժարվի տարածաշրջանային հավակնություններից, իսկ նոր իշխանությունների ներկայացուցիչները շարունակեն օգոստոսյան պատերազմը սադրելու մեջ մեղադրել նախկին կառավարությանը, ապա անհրաժեշտության դեպքում ոչ ոք օգնության չի գա մեզ: Իվանիշվիլին եվրոպական պարբերականներին ասում է նույնը, ինչի մասին, որ նրանց ասում են Պուտինն ու Մեդվեդևը»: