
Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել

INTERFAX –ը տեղեկացնում է, որ Մոսկվայի արեւելքում սպանվել է ադրբեջանցի գործարար Ֆաբրիս Սալամ Հուսեյնովին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու անծանոթ մոտեցել են նրան այն ժամանակ, երբ վերջինս իր մեքենայով արդեն հասել էր տան մոտ եւ դուրս էր գալիս մեքենայից: Հանցագործները մի քանի կրակոց են արձակել ու դիմել են փախուստի, իսկ գործարարը մահացել է տեղում:
Գործակալության տեղեկություններով՝ հանցագործությունը պատվիրված սպանության բնույթ ունի: