
Հորդանանի խորհրդարանում պատգամավորներից մեկը կրակել է իր գործընկերոջ վրա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանանի խորհրդարանում պատգամավորներից մեկն այսօր կրակ է բացել իր գործընկերոջ վրա: Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Նշվում է, որ մայրաքաղաք Ամմանում գրանցված այդ միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել: Միջադեպից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: