
Չինաստանը ողջունել է Սիրիայի վերաբերյալ ռուսական առաջարկը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը ողջունում ու աջակցում է Ռուսաստանի նախաձեռնությանը՝ կապված Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու հետ, ինչը միտված է Դամասկոսի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելուց խուսափելուն:
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Դամասկոսին կոչ է արել քիմիական զենքը հանձնել միջազգային վերահսկողությանը, պայմանավորվել դրա ոչնչացման շուրջ և միանալ Քիմիական զենք արգելող կազմակերպությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական այդ առաջարկի նկատմամբ՝ ընդգծելով, որ պատրաստ է նման դեպքում հետաձգել Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական գործողությունը: