Ռուս փորձագետների երրորդ խումբը Վրաստան կժամանի սեպտեմբերի 16-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Роспотребнадзор) մասնագետների երրորդ խումբը Վրաստան կժամանի սեպտեմբերի 16-ին՝ ստուգումներ անցկացնելու համար ալկոհոլ արտադրող վրացական մնացյալ ընկերություններում, որոնք ցանկություն են հայտնել իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստան:

Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ ռուս փորձագետների խումբը Վրաստանում կգտնվի մոտ մեկ շաբաթ և այդ ընթացքում ստուգումներ կանցկացնի մոտ 30 կազմակերպությունում: Խոսքը գնում է հիմնականում գինեգործական ձեռնարկությունների, ինչպես նաև գարեջուր ու հանքային ջուր արտադրող ընկերությունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30