
Թուրքիան մտադիր է հյուրընկալել 2020 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է հայտ ներկայացնել 2020 թվականին կայանալիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու համար: Հայտը UEFA-ին ներկայացվելու է 2014 թվականի ապրիլին:
Տվյալ հարցում որոշումը կայացվելու է 2014 թվականի սեպտեմբերին: Ավելի վաղ Թուրքիան հայտ էր ներկայացրել՝ 2020 թվականի Օլիմպիական խաղերը Ստամբուլում հյուրընկալելու համար: Սակայն սեպտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում անցկացված ՄՕԿ-ի 125-րդ նիստում նախապատվությունը տրվեց Տոկիոյին: