Բաժիններ՝

Իմ վրայից հանել են «ռուսական գործակալ հանդիսանալու» մեղադրանքը. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի նախկին իշխանություններն այլևս իրեն չեն շաղկապում «ռուսական թեմատիկայի» հետ.

«Անգամ (Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար) Գիգա Բոկերիան է ինձ հայտնել, որ ինձ չեն կապում Ռուսաստանի հետ: Ես դրա համար խորին շնորհակալություն հայտնեցի նրան: Պարզվում է, որ իմ վրայից հանել են այն մեղադրանքը, որ ես Ռուսաստանի գործակալն եմ»:

Իվանիշվիլին հավելել է, որ բացասականորեն է գնահատում Ստալինի գործունեությունը: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ իրենք կանխելու են Թելավիում տեղադրված Ստալինի հուշարձանի դեմ ապօրինի գործողությունները:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակ հայտարարում էր, որ Իվանիշվիլին ռուսական գործակալ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս