Բաժիններ՝

Ռուսաստանն առայժմ դադարեցրել է Սիրիային C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումը. Պուտին

«Առաջին հեռուստաալիքին» ու Associated Press լրատվական գործակալությանը սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովի նախօրեին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն առայժմ դադարեցրել է C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումը Սիրիային.

«Մենք ունենք C-300-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիր, առանձին բաղադրատարրեր մենք հատկացրել ենք, սակայն ողջ մատակարարումը դեռ ավարտված չէ, մենք առայժմ դադարեցրել ենք դա: Եթե մենք տեսնենք, որ ձեռնարկվում են ինչ-որ քայլեր՝ կապված գործող միջազգային նորմերի խախտման հետ, ապա մենք կմտածենք, թե ինչպես վարվենք հետագայում, այդ թվում նաև աշխարհի առանձին տարածաշրջաններ նման զգայուն սպառազինություն մատակարարելու հարցում»:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբներին ռուսական Ведомости թերթը գրել էր, որ ըստ գրաֆիկի՝ C-300 զենիթա-հրթիռային համալիրները պետք է Սիրիա ուղարկվեին դեռևս այս տարվա գարնանը, իսկ Դամասկոսն արդեն իսկ կատարել է մի քանի հարյուր միլիոն դոլարի կանխավճար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս