
Բոլորիս աչքի առջև գրվում է Հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկը

Հայաստանն այսպես կոչված «մաքսային միություն» տանելն անկախության հանձնում է։ Ֆեյսբուքի իր էջում այսպիսի տեսակետ է հայտնել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ, ներկայում Վաշինգտոնում բնակվող քաղաքագետ Արմեն Խարազյանը, տեղեկացնում է civilnet.am-ը:
«Դրա պատասխանատուների ձեռքով այս պահին, բոլորիս աչքի առջև, գրվում է Հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկը, իսկ ով գերադասում է լռել, նույնքան հանցագործ է, որքան այս քաղաքականության իրականացնողները»,- գրել է նա: