 
                        Հայաստանն արգելափակեց ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման հնարավորությունը. Լիտվայի ԱԳՆ
 
                                    Հայաստանն արգելափակեց ազատ առևտրի վերաբերյալ ԵՄ հետ համաձայնագիր կնքելու իր հնարավորությունը՝ ընտրելով Մաքսային միությանը միանալու տարբերակը, հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը, տեղեկացնում է eubusiness.com-ը:
ԵՄ-ն հարգում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, սակայն երկու համակարգերն անհամատեղելի են, AFP-ին ասել է Լիտվայի արտգործնախարարը:
«Մենք հարգում ենք երկրների ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ անդամակցել երկու կազմակերպություններին` նրանց կողմից ներկայացվող տարբեր պահանջների պատճառով», – հայտարարել է Լիտվայի արտգործնախարարը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        