Բաժիններ՝

Ինչպես են ՃՈ տուգանային հրապարակ տեղափոխվելու խախտում կատարած մեքենաները (լուսանկարներ)

Ճանապարհային ոստիկանությունը այսօրվանից սկսում է ուժեղացված ծառայություն կատարել եւ հիմնականում ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվելու այն տրանսպորտային միջոցները, որոնց վարորդները իրենց «երկաթյա նժույգները» կկայանեն չթույլատրելի հատվածներում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երեւանում այդ աշխատանքների կատարումը դրվել է Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հսկողության տակ, իսկ մարզերում` 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի եւ նույն գումարտակի վաշտերի հրամանատարների վրա: Երևանում նշված տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են հատուկ մեքենայով, որը ՃՈ-ն ձեռք է բերել վերջերս, ինչը հնարավորություն է տալիս առանց ավտոմեքենայի շարժիչը միացնելու` մեքենան տեղափոխել ցանկացած վայր:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Ամբողջական ֆոտոշարքը՝ shamshyan.com-ում

evakuator1 evakuator2 evakuator3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30