Հայաստանում տաքսի նստողները քչացել են
Պարզվում է՝ մեր համաքաղաքաիները սկսում են գնալով ավելի քիչ օգտվալ ավտոմոբիլային, օդային և երկաթուղային տրանսպորտից և սկսել են նախընտրել էլեկտրատրանսպորտը։ Այսպես, այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում ուղևորափոխադրման ծավալները կազել են 139.9 միլիոն մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 0.2%-ով։
Այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտից օգտվողների թիվը կազմել է 127.2 միլիոն (նվազում՝ 0.6%): Որից՝ տաքսիների ուղևորների թիվը կազմել է 9.6 միլիոն՝ նվազելով 6.2%-ով։
Երկաթուղուց օգտվողների թիվը նվազել է 20.9%-ով՝ կազմելով 234.2 հազար մարդ, իսկ օդային տրանսպորտից օգտվողների թիվը՝ 3.4%-ով (911.7 հազար մարդ)։
3%-ով աճել է միայն էլեկտրատրանսպորտից (էլեկտրաքարշ, մետրո, տրոլեյբուս) օգտվողների թիվը՝ հասնելով 11 միլիոն 594 հազար մարդու։