
Սեպտեմբերի 8-ին Աղթամար կղզում պատարագից բացի կանցկացվի նաև մկրտման արարողություն

Թուրքական Internet Haber-ի փոխանցմամբ՝ վերանորոգումից հետո այս տարվա սեպտեմբերի 8-ին (կիրակի) Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կանցկացվի թվով 4-րդ (տարեկան) պատարագը (2010 թվականից): Ներկայումս կղզում նախապատրաստվում են այդ արարողությանը:
Դրա հետ կապված՝ Վանի փոխնահանգապետ Մեհմեթ Յուզերի նախագահությամբ գումարվել է հատուկ նիստ, որում հայտարարվել է, որ պատարագը մեկնարկելու է սեպտեմբերի 8-ին, ժամը 11.00-ին, և որ առաջին անգամ իրականացվելու է մկրտման արարողություն:
Ակնկալվում է, որ այս տարվա պատարագին կմասնակցեն ավելի շատ մարդիկ, քան նախորդ տարվա պատարագին էր: Նշվում է, որ որևէ խնդիր չկա հյուրերին պատշաճ ընդունելու համար: