
Միլիարդատեր Դոնալդ Տրամպը մեղադրվում է խարդախության մեջ

Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել միլիարդատեր Դոնալդ Տրամպի դեմ` նրան մեղադրելով «Տրամպի համալսարանի» աշխատանքների կազմակերպման հարցում խորդախությունների մեջ, հաղորդում է Associated press –ը:
Դատախազի հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը, որը պարտավորվել է բարձրորակ կրթական ծառայություններ մատուցել, իրականում զբաղված է միայն գումարներ շորթելով:Բացի այդ, ունկնդիրներին հաճախ մասնակից են դարձրել թանկարժեք, բանց անօգուտ սեմինարների: Հինգ հազար ունկնդրի, որոնք դասընթացների համար վճարել են 35 հազարական դոլար, խոստացել են հանդիպում հենց Տրամպի հետ, սակայն այն այդպես էլ տեղի չի ունեցել: Հայցով 40 մլն դոլարի փոխհատուցման պահանջ է ներկայացվել:
Ի հերթին Տրամպը հերքում է բոլոր մեղադրանքները` դրանք համարելով շինծու եւ քաղաքական դրդապատճառ ունեցող ` հօգուտ Դեմոկրատական կուսակացության: