
Իրակլի Ալասանիան հանդիպել է ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հանդիպել է ԱՄՆ ծովային հետևակի հրամանատար, գեներալ Ջեյմս Ամոսի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը դրականորեն են գնահատել վրացի զինվորականների համագործակցությունն ԱՄՆ ծովային հետևակի ուժերի հետ: Ալասանիան հայտարարել է, որ Վրաստանը հպարտ է ISAF-ի խաղաղապահ առաքելությունում ամերիկացի ծովային հետևակայինների հետ ծառայելու համար:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է Վրաստանի հատուկ ներդրումն Աֆղանստանում կայունության ու անվտանգության ապահովման հարցում: Նշվել է, որ ԱՄՆ ծովային հետևակի հրահանգիչները կարևոր դեր են խաղում վրացի զինծառայողների նախապատրաստման ժամանակ՝ կապված հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու հետ: