Բաժիններ՝

Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը քննարկել են Սիրիայի հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերն ընդհանուր շահագրգռվածություն են հայտնել ներկայումս Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի փորձագետների կողմից Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվության օբյեկտիվ հետաքննություն անցկացնելում:

Լավրովն ընդգծել է, որ այդ տեղեկատվության ստացումից անմիջապես անց ռուսական կողմը Սիրիայի կառավարությանը կոչ է արել համագործակցել ՄԱԿ-ի փորձագետների հետ՝ հավելելով, որ գնդակն այժմ սիրիական ընդդիմության կիսադաշտում է, որը պետք է ապահովի ՄԱԿ-ի առաքելության անվտանգ ժամանումը ենթադրյալ միջադեպի վայր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031