
Սիրիան հարկադրաբար լքել է ավելի քան մեկ միլիոն երեխա. UNICEF

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականի մարտին Սիրիայում սկսված հակամարտության հետևանքով երկիրը հարկադրաբար լքած երեխաների քանակը գերազանցել է մեկ միլիոնի սահմանագիծը: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տարածած հաղորդագրությունում:
Դրանում ասվում է, որ երեխաները կազմում են գրանցված բոլոր փախստականների գրեթե կեսը: Գրանցված փախստականների քանակը մոտենում է 2 միլիոնի նշաձողին: Ընդ որում, երեխա-փախստականներից մոտ 740.000-ի տարիքը կազմում է 11-ից ցածր:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ մոտ 1.6 միլիոն մարդ հարկադրված լքել է երկիրը, ևս 4.25 միլիոն փախստական է դարձել երկրի ներսում: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 2 տարի ընթացող Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է մոտ 100.000 մարդ, որոնցից մոտ 7000-ը երեխաներ են: