
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է մոտ 2000 մաքսանենգ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը տվյալներ է ներկայացրել վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրի սահմաններին ձերբակալված մարդկանց թվաքանակի և առգրավված իրերի վերաբերյալ:
Դրանց համաձայն, 2013 թվականի օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Ցամաքային զորքերի սահմանապահ ստորաբաժանումները ձերբակալել են 2112 մաքսանենգի: Նրանցից 1881-ը բաժին է ընկել Սիրիայի հետ սահմանին:
Այստեղ առգրավվել է 2.2 կիլոգրամ թմրանյութ, 13.286 ծխախոտի բլոկ, 34 կիլոգրամ թութուն, 65.127 լիտր վառելանյութ, 344 խոշոր և մանր եղջերավոր անասաուն, մոտ 4 տոննա տարբեր սննդամթերք, 9 բջջային հեռախոս և այլն:
Իրանի հետ սահմանին հաշվետու ժամանակահատվածում առգրավվել է 4247 լիտր վառելանյութ, 516 ծխախոտի բլոկ, 0.7 կիլոգրամ թմրանյութ, 279 տուփ թմրանյութային դեղահաբ, 4600 որսորդական հրացանի փամփուշտ:
Իրաքի ու Վրաստանի սահմաններին ձերբակալվել է երեքական մարդ, Բուլղարիայի հետ սահմանին՝ 1 մարդ, իսկ Հունաստանի հետ սահմանին՝ 224 մարդ: