
Արմեն Կարապետյանը վերջապես հանդիպել է Մաքսիմ Հակոբյանին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանն օրերս հանդիպել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա տևական ժամանակ Մ. Հակոբյանի հետ հանդիպելու ու իր գործերը «դասավորելու» համար միջնորդներ է փնտրել: Ու, փաստորեն, գտել է: Իսկ Մ. Հակոբյանին նա հանդիպել է, քանի որ դեռևս 2008թ. համայնքի ընտրություններում Կարապետյանը պարտվել էր ՀՅԴ-ական Արթուր Աթայանին, ում այդ ժամանակ սատարում էր Մ. Հակոբյանը: Այդ օրվանից նրանց փոխհարաբերությունները «լարվել» էին:
Շարունակությունը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: