Բաժիններ՝

Պուտինի խորհրդականը անուղղակի խոստովանել է, որ ուկրաինական ապրանքների արգելափակումը պատժիչ մեքենայի «փորձարկում» էր

Ուկրաինական ապրանքների վերահսկողության խստացումը պայմանավորված էր մաքսային մարմնում իրականացվող պրոֆիլակտիկ միջոցառումներով։ Այդ մասին, ըստ  ИТАР-ТАСС-ի, հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Նա ավելացրել է, որ ՌԴ մաքսային ծառայության այդ միջոցառումները նախատեսված են հարկային վարչարարության այն ռեժիմի համար, որը կարող է կիրառվել, եթե Ուկրաինան ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։

Գլազևի խոսքերով՝ ուկրաինական ապրանքների լրացուցիչ ստուգումը մեկ անգամյա միջոցառում էր, սակայն Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո մաքսային ռեժիմը կխստանա։  Նա ավելացրել է, որ այժմ մաքսատանը իրավիճակը կարգավորվել է։

ՌԴ նախագահի խորհրդականը պարզաբանել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան ստիպված կլինի առանց մաքսատուրքի և սանիտարական փորձաքննության ընդունել եվրոպական ապրանքներ, որոնք այնուհետև կարող են հայտնվել ռուսաստանյան շուկայում։ Սակայն փորձագետների կարծիքով՝ այդ քայլով Ռուսաստանն ընդամենը ցանկանում էր ցույց տալ, թե ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել ուկրաինացի արտահանողները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս