Բաժիններ՝

Օգոստոսի 20-ից սկսվում է Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը

Ինչպես հայտնի է, 2013թ. սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը: Վերը նշյալ հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է օգոստոսի 20-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում եւ «Հյումել» խանութների ցանցերում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Օգոստոսի 21-ից Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը կվաճառվեն նաեւ «Երևան Սիթի» խանութների ցանցերում:

Տոմսերի արժեքն է`

– յարուս՝ 2000 դրամ

– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ

– արևելյան տրիբունա` 5000 դրամ

– արևմտյան տրիբունա` 8000 դրամ

VIP-օթյակների տոմսերը վաճառվելու են միայն հայտերով: Հայտերը պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Տոմսերի առաքման համար կարող եք զանգահարել 094 526477: Լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53 52 և 55 53 51 հեռախոսահամարներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս