
ՀՀԿ-ն կունենա ոչ ֆիկտիվ թեկնածո՞ւ

Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին դեռ ոչ մի թեկնածու առաջադրման փաստաթղթերը չի ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Առաջադրման վերջին ժամկետը օգոստոսի 15-ի ժամը 18:00-ն է: Այս պահի դրությամբ միայն ՀՀԿ-ն է հայտարարել իր թկենածուի՝ Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի մասին: Մնացած բոլոր քաղաքական ուժերը դեռևս մտորումների մեջ են՝ արժե՞ արդյոք առճակատման գնալ ՀՀԿ-ի հետ: Արդյո՞ք Արմեն Կարապետյանը ստիպված կլինի ֆիկտիվ թեկնածու առաջադրել իր դեմ, քանի որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 126-րդ հոդվածի՝ պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե թեկնածուների գրանցման սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել կամ գրանցվել է երկուսից պակաս թեկնածու:
Արդեն գրանցումից հետո քվեարկությունը կարող է լինել մեկ թեկնածուով, սակայն ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուի ընտրական գրավը փոխանցվում է պետբյուջե: