Բաժիններ՝

Նախաձեռնող խումբը մոտակա օրերին Ռուստամ Իբրահիմբեկովի փաստաթղթերը կներկայացնի ԿԸՀ-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել ընտրողների նախաձեռնող խմբի նիստը՝ կապված նախագահի պաշտոնում Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունն առաջադրելու հետ:

Նիստին մասնակցել են ԺՈՒԱԽ-ի անդամները և նրանում ներառված կուսակցությունների ներկայացուցիչները՝ ընդհանուր առմամբ ավելի քան 150 մարդ՝ քաղաքական ու հասարական գործիչներ, մամուլի աշխատակիցներ ու մշակութային գործիչներ:

Նախաձեռնող խմբի նախագահ է ընտրվել Լիբերալ կուսակցության գործկոմի ղեկավար Էլման Մամեձադեն, ով ընտրվել է նաև որպես ԿԸՀ-ում Իբրահիմբեկովի լիազոր ներկայացուցիչ:

Նախաձեռնող խումբը կպատրաստի համապատասխան փաստաթղթերն ու առաջիկա օրերին դրանք կներկայացնի ԿԸՀ: Դրանց հետ մեկտեղ ԿԸՀ կարող է ներկայացվել Իբրահիմբեկովի օգտին հավաքված 40.000 ստորագրություն:

ԺՈՒԱԽ-ը կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիությունից ազատվելու հարցի չկարգավորվելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Իբրահիմբեկովի թեկնածության առաջադրման համար:

Հիշեցնենք, որ Իբրահիմբեկովը Ռուսաստանի քաղաքացիությունից առայժմ ձերբազատվել չկարողանալու պատճառով ադրբեջանական ընդդիմությանը կոչ էր արել ընտրություններին գնալ մի քանի թեկնածուով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս