«Իմ բախտն այս կյանքում պարզապես բերել է: Ես ծնվել եմ ԱՄՆ-ում». Ուորեն Բաֆետի բիզնես կանոնները
Ամերիկյանի «Forbes» ամսագիրը կազմել է հայտընի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆետի բիզնես կանոնները:
1. Ես հանգել եմ այն եզրակացության, որ պետք է աշխատեմ միայն այն մարդականց հետ, ովքեր ինձ դուր են գալիս, ում վստահում եմ, ումով հիանում եմ:
2. Ես գնում եմ ոչ ակցիաներ, այլ՝ բիզնես, որն ունենալը մշտապես եղել է իմ երազանքը:
3. Մենք չգիտենք՝ ինչպես լուծել բիզնեսի ղեկավարման ընթացքում առաջացած բարդ խնդիրները: Ամենը, ինչ մենք կարող ենք, խնդիրներից խուսափելն է:
4. Ներդրումների ոլորտում հաջողությունը կախված է ոչ թե նրանից՝ որքան բան գիտի ներդրողը, այլ նրանից՝ որքան իրատեսական է նա գնահատում իր գիտելիքների սահմանը:
5. Գնահատելով մարդկանց՝ անհրաժեշտ է նրանց մեջ փնտրել երեք կարևոր հատկանիշ՝ ազնվություն, ինտելեկտ, էներգիա: Եթե անձին հատուկ չէ առաջինը, ապա մյուս երկուսը կարող են կործանարար լինել:
6. Ես չեմ կարող ներդրումներ անել 50 կամ էլ 75 ընկերություններում: Այդպիսի ներդրումներն ինձ Նոյյան տապան են հիշեցնում, արդյունքում կարող ես հայտնվել կենդանաբանական այգում:
7. Ներդրումային բիզնեսում վատատեսությունը քո ընկերն է, էյֆորիան՝ թշնամին:
8. Եթե դու կորցնում ես ընկերության գումարները, քեզ կարող եմ հասկանալ: Բայց եթե դու մի փոքր վնաս հասցնես ընկերության համբավին, ես շատ դաժան կլինեմ:
9. Դուք կհարստանաք, եթե կարծեք, որ կյանքում ընդամենը 20 փորձի հնարավորություն ունեք և ֆինանսական յուրաքանչյուր որոշում այդ փորձերից մեկն է:
10. Իմ բախտն այս կյանքում պարզապես բերել է: Ես ծնվել եմ ԱՄՆ-ում: Մեկ այլ երկրում ծնվելու դեպքում ես շատ ավելի քիչ շանսեր կունենայի: